Կապան Տեղեկատու
ՄՈՒՏՔ
Փնտրում
Օրացույց
«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների արխիվ
Կայքի ընկերներ

Վիճակագրություն
Яндекс.Метрика


Ընդամենը առցանց 1
Հյուրեր 1
Օգտվողներ… 0

ՏԱՐԱԴՐԱՄ
Տարադրամի փոխարժեք
ԵՂԱՆԱԿԸ ԿԱՊԱՆՈՒՄ
Շաբաթ, 20.04.2024, 10:40
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Մարտ » 11 » Հատուկ ռեպորտաժ Կապանի կարատեի սեկցիայի մասին. պատրաստում ենք հայրենիքի ուժեղ և տոկուն պաշտպաններ
00:12
Հատուկ ռեպորտաժ Կապանի կարատեի սեկցիայի մասին. պատրաստում ենք հայրենիքի ուժեղ և տոկուն պաշտպաններ
Vahag OhanyanԿապանում գործում են կառատեի մի քանի սեկցիաներ, որտեղ պարապում են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաներ, բայց առավել հայտնի է կառատե-դո-շոտոկան կամ սյոտոկան մարտարվեստի ակումբը, որտեղ պարապում են 150 պատանի մարզիկներ: Նրանցից ամենափոքրը հազիվ չորս տարեկան է: Armregions.am-ի թղթակիցը Կապանից հայտնեց, որ տղաներին հավասար` այստեղ պարապում են երկու աղջիկներ:

Մարզումները տեղի են ունենում թիվ երեք դպրոցի և քաղաքային մանկապատանեկան գեղարվեստական կենտրոնի մարզադահլիճներում: Այստեղ առաջին դանի սև գոտի ունեցող փորձառու մարզիչները մարտարվեստի իրենց հմուտություններն ու կարողություններն են փոխանցում մատաղ սերնդին:  Թիվ երեք դպրոցի դասասենյակների և մարզադահլիճների հիմնանորոգումից հետո հիանալի սարքավորվեցին, իսկ ջեռուցում անցկացնելու շնորհիվ` նույնիսկ ուժեղ սառնամանիքներին այնտեղ շատ տաք է: 

- Այս ընդարձակ և հարմարավետ դահլիճի համար մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնոմ Սյունիքի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանին, որը միշտ օգնում և աջակցում է իրեն դիմած  բոլոր մարզիկներին, - կիսվում է Արմեն Գրիգորյանը կամ սենսեյը ինչպես նրան կոչում են երեխաները: 
Արամ Գրիգորյանը հավասարակշռված, հանգիստ, բայց միաժամանակ` խիստ մարզիչ է և արդեն 15 տարի է մարզում է պատանի կառատեիստներին:

Շատ ծնողների խոսքերով`  իրենց երեխաները մեծ հագանքով են լցված սենսեյի նկատմամբ և շատ ժամանակ ընդունում են ոչ թե իրենց, այլ նրա խորհուրդները: Տարիների ընթացքում նա դաստիարակել է մարզի մի քանի տասնյակ չեմպիոններ: Նրա սանն է եղել նաև Հայաստանի կառատեի չեմպիոն էդիկ Ոսկանյանը, որը հիմա ծառայում է Հայաստանի բանակում: Աշխարհի եռակի չեմպիոն Դավիթ Ոսկանյանը մարզարվեստի աշխարհում իր առաջին քայլերը այստեղ է արել` նույն մարզիչի ղեկավարությամբ, իսկ հիմա ինքն է կառատե սովորեցնում ուրիշներին Երևանում: Արմեն Գրիգորյանի սաներից շատերը այժմ շատ կարգապահ և օրինակելի  ծառայում են Հայաստանի բանակում:

- Կառատեն մարտարվեստի շատ բարդ տեսակ է: Նա ոչ թե սպորտ է, այլ` արվեստ, պահանջում է ինքնանվիրում, նպատակաուղղվածություն, համբերություն և ջանասիրություն: Միայն այս ամենի շնորհիվ կարելի է տարեցտարի հղկել վարպետությունը և ձգտել հասնել առավելագույն կատարելիության:

Փոքրիկները ֆիլմեր ու մրցումներ նայելուց հետո ոգևորվում են, գալիս են այստեղ այն համոզմամբ, որ առանց լուրջ ջանքերի ներդրման կսովորեն կռվել` ինչպես իրենց սիրելի մարտաֆիլմերի հերոսները: Բայց այստեղ նրանց սպասում է իրականությունը, որը ոչ բոլորին է դուր գալիս. հմտություն և վարպետություն ձեռք բերելու համար պետք է ջանասիրաբար պարապել  մեկ կամ երկու, հինգ կամ տաս, նույնիսկ` քսան տարի: Չէ որ կատարելիությունը սահման չունի: Սա առաջին քննությունն է, որով անցնում են մեզ մոտ եկած փոքրիկները: Ոմանք չեն դիմանում և դադարում են զբաղվել դրանով: Փոքրիկ Հրաչ Խաչատրյանի տատիկը, մյուս ծնողների հետ, միշտ նստում է պահեստայինների նստարաններին և լարված հետևում թոռնիկի մարզումներին: 

- Իմ թոռնիկը շատ աշխույժ ու շարժուն տղա է, բայց մի քանի ամսվա  մարզումներից հետո անճանաչելիորեն փոխվել է, դարձել է նստակյաց ու լսող: Իսկ որ ամենագլխավորն է`սկսել է քիչ հիվանդանալ: Պարապունքների համար վճարում եմ ես` իմ սեփական թոշակից և կշարունակեմ վճարել այնքան, ինչքան անհրաժեշտ է: Իմ Հրաչիկը աշխարհի ապագա չեմպիոնն է և մեր հայրենիքի ապագա պաշտպանը, - հպարտանում է Էլլա տատիկը:
 
Պարապմունքները Արմեն Գրիգորյանի մոտ արժեն ամիսը 2500 դրամ, կեյկոյգին` մասնագիտացված համազգեստը մարտարվեստով զբաղվելու համար, Կապանի խանութներում արժե 5000 –7000 դրամ: Բայց մարզիչի և ծնողների խոսքերով` չարժե խնայել երեխաների առողջության վրա: 

- Կառատեն օգնում է դառնալ առողջ և ուժեղ: Մենք պատրաստում ենք մեր հայրենիքի  ապագա պաշտպաններ և բանակի ապագա զինվորներ: Մարտարվեստի ակումբը ունի հետևյալ նպատակները. քաջ և  կարգապահ բանակայինների ձևավորում, առողջ սերնդի դաստիարակում և միջազգային ասպարեզներում մեր երկրի ապագա պրոֆեսիոնալ ներկայացուցիչների պատրաստում: Եվ, ոչ պակաս, մի խնդիր ենք լուծում. դա երեխաներին զերծ պահելն է փողոցի վատ ազդեցությունից, խմիչքի ու թմրանյութեր օգտագործումից:  Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ իմ սաները ոչ ծխում են, ոչ էլ ալկոհոլ են օգտագործում: 

Մարզիչն իր վրա պետք է վերցնի պատասխանատվությունը իր սաների համար ոչ միայն դահլիճի պատերի ներսում, այլև`  դրանցից դուրս. Կոփելով երեխային և դարձնելով նրան ֆիզիկապես ուժեղ, մենք պիտի հետևենք նաև, որ նա այդ ուժը չօգտագործի վնասակար կամ անպատվաբեր արարքների համար: Առաջինն, ինչի մասին ես զգուշացնում եմ պարապունքների ժամանակ, դա այն է, որ կիրառելով իրենց ուժը թույլերի վրա կամ հրահրելով վեճ կամ կռիվ, նրանք շեղվում են կառատեի ճշմարիտ ուղուց և տեղ չունեն մեր շարքերում:  Մեր քաղաքը փոքր է և ես հնարավորություն ունեմ իմ ուշադրության կենտրոնում պահել իմ սաների վարքագծը թե  տանը, թե դպրոցում, թե փողոցում: Ուսուցչի հպարտությունն իր աշակերտներն են, - վերջում մեջբերում է Մենդելեևին Արմեն սենսեյը: 

Մի քիչ այլ են մանկապատանեկան մարզագեղարվեստական կենտրոնի նկուղային  հարկի դահլիճում պարապող սաների պայմանները: Այստեղ չկան  լուսավոր և ընդարձակ դահլիճ, տաքացվող հատակներ, պարապմունքներն էլ արժեն ամիսը 2000 դրամ, կիմանոներն էլ հագնում են տաք շորերի վրայից, քանի որ շատ ցուրտ է, դահլիճը տաքացվում է միայն մեկ էլեկտրական տաքացուցիչով: Չնայաց այս վատ պայմաններին, տղաները զբաղվում են ոչ պակաս ջանասիրությամբ` ոգևորված մարտական աղաղակներ արձակելով չինարեն: Այստեղ մարզվող  ամենափոքրիկ կարատեիստը  քառամյա Ռոբերտ Ասատրյանն է, որի մայրիկը շատ գոհ է իր որդու արդյունքներից:

- Սկզբում մենք ուզում էինք նրան ուղարկել բոքսի սեկցիա` քանի որ նա ունի ամուր բազուկներ և տիրապետում է ուժեղ հարվածի, սակայն չգտանք նման սեկցիա Կապանում և ընտրեցինք կառատեն և, իհարկե, չենք զղջում, - ուրախանալով պատմում է Ռոբերտի մայրիկը:
13-ամյա Վահագն Օհանյանն իր համառ և ծանրաբեռնված մարզումների շնորհիվ հասել է Կանաչ գոտու աստիճանին (դպրոցի սաներից միակը): Նա երազում է չեմպիոնի տիտղոսին հասնելու մասին և շատ լավ գիտակցում է, որ իր երազանքին կհասնի միայն հետևողական և անդադար մարզումների շնորհիվ:
 
Երիտասարդ և եռանդուն մարզիչ Պավել Հարությունյանի հետ երեխաների հարաբերությունները շատ ընկերական, բայց և շատ հարգալից են: Սաները նրան սեմպա - Պավել են ասում: Նրանք հիացմունքով են նայում իրենց մարզիչի հստակ և  ուժեղ շարժումներին, փորձելով կրկնել դրանք: Առաջին պարապմունքների ժամանակ երեխաներին ուսուցանվում է Ֆունակոշիի պատգամները, որը ժամանակակից կառատե դո շոտոկանի հիմնադիրն է, սովորում են հաշվել մինչև 10-ը և հասկանալ հրահանգները չինարեն լեզվով: Ակումբի սաներից շատերը հասել են բարձր նվաճումների միջազգային չեմպիոնատներում: Դրանք են` աշխարհի չեմպիոն Դավիթ Ոսկանյանը և Գոռ Հովակիմյանը, որը 2009թ-ին աշխարհի մրցումներում շահեց 3-րդ տեղը, ինչպես նաև` հանրապետության և մարզի շատ չեմպիոններ: Պավել  Հարությունյանի կարծիքով, այսօր պարապում են շատ շնորհալի երեխաներ, որոնք  ունեն մեծ պոտենցիալ բարձր արդյունքներ նվաճելու համար:

Մանկական անհամաչափ, բայց վստահ խումբը միաձայն հնչեցրեց Ֆունակոշի Կառատե-դո-ի առաջին պատգամը` քաղաքավարության պատգամը


© Armregions.am
Դիտումներ: 1472 | Ավելացրել է: Admin | Տեգեր: Կապան կարատե Kapan Karate | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգրվողները
[ Գրանցում | Մուտք ]

Copyright GHG Studio © 2024