Հուլիսի 21-ին առավոտյան ժամը 10-ին Կապանի Ամերիկյան անկյունում կայացավ "Խոհանոցում ՌեյՋինի հետ: Հեշտ ամերիկյան ուտելիք հայկական մթերքով” թեմայով քննարկումը անգլերեն լեզվով: ԱՄՆ դեսպանատան Զարգացման աջակցության ծրագրերի համակարգող տիկին ՌեյՋին Սթոքսը խոսեց Ամերիկյան խոհանոցի մասին և մասնակիցներին ցուցադրեց, թե ինչպես պարզ կերակրատեսակներ պատրաստել` օգտագործելով տեղական մթերքներն ու համեմունքները: