Ոստիկանությունը պարզել է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայիի հասցեին սպառնալիքներ տեղացած, «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության երկու անդամների ինքնությունը: Նրանք են` Անդրանիկ Մակվեցյանն ու Սամվել Գրիգորյանը, ովքեր կանչվել են ոստիկանություն եւ ցուցմունք տվել: Իսկ Տեր Եսայի քահանային դատաբժշկի ուղեգիր է տրվել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստում, քրեական գործ հարուցված չէ:
Տեր Եսայի քահանայի հետ տեղի ունեցած միջադեպը դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: «Հայ եկեղեցու հետեւորդների նկատմամբ տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից ոտնձգություններն այն աստիճան են հասել, որ նրանց նկատմամբ հանդուրժողականության մասին խոսելն այլեւս ավելորդ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով` աղանդավորականներն անարգել քարոզչություն են անում եւ հոգեւորսությամբ զբաղվում`խախտելով օրենքի բոլոր պահանջները: Ուս
... Կարդալ շարունակությունը »