Կապան Տեղեկատու
ՄՈՒՏՔ
Փնտրում
Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Գրառումների արխիվ
Կայքի ընկերներ

Վիճակագրություն
Яндекс.Метрика


Ընդամենը առցանց 1
Հյուրեր 1
Օգտվողներ… 0

ՏԱՐԱԴՐԱՄ
Տարադրամի փոխարժեք
ԵՂԱՆԱԿԸ ԿԱՊԱՆՈՒՄ
Շաբաթ, 20.04.2024, 18:59
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Հունիս » 20 » Հայի իրական դեմքը
17:20
Հայի իրական դեմքը
Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից ... Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա՜ն խաբուսիկ Երևույթ։ Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կա՛ռչած է նրան։ Որքան անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք, իր կյանքում երկու բան չտեսավ, մեկ՜ բախտ, մեկ էլ՛ հուսահատություն... 
 Ինչպե՛ս ճանաչես նրան, ինչպե՛ս չափես, իր չափը չափազանցն է, զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջն է։ Ապա նայիր, սա է Հայը, այս չարչին, այս բուրժուան, արարածներից ամենագծուծը։ Հանրօգուտ գործի՝ ոչ մի գրոշ, բայց մի օր էլ տեսար՝ մեռավ և ողջ կարողությունը կտակեց հասարակությանը։ Դե՛, գնա իմացիր՝ ինչ մարդ է Հայը: 
 Մարդը իր հացի ու գործատերն է ուզում լինել և ոչ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր... Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին պիտի չթողնի։ 
 ... Լցրել է իր երկիրն եկեղեցիներով, բայց տարին մի անգամ էլ չի մտնում մեջը աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չի քարոզել ուրիշներին, և հավատալի բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, է այս չաղոթո՛ղ ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված: 
 ... Խոնարհ է Սասունցի Դպվթի նման և անսպասելիորեն ըմբոստ, հարվածող նրա պես։ Քծնում է, ստրկանում օտարի առջև, ինչպես Ձենով Օհանը, բայց երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման... 
 Եթե գժտվեց մեկի հետ. ոխակալ է, ինչպես ուղտը։ Ամեն Հայ մի Հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է, անմիաբան թե՛ պետության, թե՛ գաղափարի մեջ։ Իբրև ժողովական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։ 
Ուր հեղափոխություն՝ այնտեղ հայություն։
 Ասենք, ամեն Հայ մի փոքրիկ Շիրակացի է։ Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենագարհուրելին ինքը տեսավ, և ինքն է, որ չխրատվեց։ Թաթա՞րն է մոտ. սպասեց Ռուսին։ Ռու՛սը եկավ, աչքը Եվրոպացուն է։ Եկավ Անգլիացի՛ն, դարձյալ Ռուսին է սպասում։ Ռու՛սն է գալիս, չի ընդունում։ Ուրեմն իր պետությունն է ուզում ստեղծել, չի ուզում ստեղծել, ի՛նչ իմանաս ... Մի ձեռքը ճանկռոտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքով ճիգ է անում հիմքից քանդելու: 
 Այդպես է Հայը, չի ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, բայց և ազատասեր է։ 
 Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այս արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Չի սիրում ո՛չ ստրկությունը, ո՛չ երջանկությունը, գերադասում է տառապանքը և ազատությունը։ Գերի արծվի վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, ում զրկել են ի՛ր կյանքի միակ պայմանից՝ Ազատությունից:
Դիտումներ: 856 | Ավելացրել է: Genimi | Տեգեր: պատմություն, իրականություն, դեմք, Հայ | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգրվողները
[ Գրանցում | Մուտք ]

Copyright GHG Studio © 2024