Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից ... Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա՜ն խաբուսիկ Երևույթ։ Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կա՛ռչած է նրան։ Որքան անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք, իր կյանքում երկու բան չտեսավ, մեկ՜ բախտ, մեկ էլ՛ հուսահատություն... Ինչպե՛ս ճանաչես նրան, ինչպե՛ս չափես, իր չափը չափազանցն է, զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջն է։ Ապա նայիր, սա է Հայը, այս չարչին, այս բուրժուան, արարածներից ամենագծուծը։ Հանրօգուտ գործի՝ ոչ մի գրոշ, բայց մի օր էլ տեսար՝ մեռավ և ողջ կարողությունը կտակեց հասարակությանը։ Դե՛, գնա իմացիր՝ ինչ մարդ է Հայը: Մարդը իր հացի ու գործատերն է ուզում լինել և ոչ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր... Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին պիտի չթողնի։ ... Լցրել է իր երկ
... Կարդալ շարունակությունը »