Կապան Տեղեկատու
ՄՈՒՏՔ
Փնտրում
Օրացույց
«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գրառումների արխիվ
Կայքի ընկերներ

Վիճակագրություն
Яндекс.Метрика


Ընդամենը առցանց 1
Հյուրեր 1
Օգտվողներ… 0

ՏԱՐԱԴՐԱՄ
Տարադրամի փոխարժեք
ԵՂԱՆԱԿԸ ԿԱՊԱՆՈՒՄ
Հինգշաբթի, 25.04.2024, 03:52
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Մայիս » 18 » Ոստիկանությունը պարզել է «Եհովայի վկաների» ինքնությունը, ովքեր սպառնացել էին քահանային
11:53
Ոստիկանությունը պարզել է «Եհովայի վկաների» ինքնությունը, ովքեր սպառնացել էին քահանային
Ոստիկանությունը պարզել է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայիի հասցեին սպառնալիքներ տեղացած,  «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության երկու անդամների ինքնությունը: Նրանք են` Անդրանիկ Մակվեցյանն ու Սամվել Գրիգորյանը, ովքեր կանչվել են ոստիկանություն եւ ցուցմունք տվել: Իսկ Տեր Եսայի քահանային դատաբժշկի ուղեգիր է տրվել:

Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստում, քրեական գործ հարուցված չէ:

Տեր Եսայի քահանայի հետ տեղի ունեցած միջադեպը դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: «Հայ եկեղեցու հետեւորդների նկատմամբ տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից ոտնձգություններն այն աստիճան են հասել, որ նրանց նկատմամբ հանդուրժողականության մասին խոսելն այլեւս ավելորդ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով` աղանդավորականներն անարգել քարոզչություն են անում եւ հոգեւորսությամբ զբաղվում`խախտելով օրենքի բոլոր պահանջները: Ուստի, Մելիքյանի խոսքով, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրության մեջ ամրագրել նաեւ հայ առաքելական եկեղեցու հետեւորդների իրավունքների պաշտպանությունը, որպեսզի նրանք օրենքով ապահովագրված լինեն աղանդավորականների կողմից ոտնձգություններից:

Դիտարկմանը, թե ադյոք առաքելական եկեղեցին եւս մեղավոր չէ՞ այդ հարցում` իր ցուցաբերած պասիվությամբ, Մելիքյանն արձագանքեց. «Եկեղեցին ուշիուշով  հետեւում է երկրում ընթացող զարգացումներին եւ անհրաժեշտության պարագայում իր դիրքորոշումներն արտահայտում է»: Նա նաեւ հավելեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը թեեւ անվանական չի արձագանքում իր հոտի անդամների նկատմամբ աղանդավորականների ոտնձգություններին, սակայն մտահոգվում է այդ առթիվ:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Տեր Եսայի քահանան ոստիկանության Մալաթիայի բաժին հայտարարություն է տվել, համաձայն որի` եկեղեցու տարածքում «Եհովայի վկաները» քարոզչություն են կատարել, եւ երբ փորձել է նրանց ասել, որ եկեղեցու տարածքում չզբաղվեն նման քարոզչությամբ, երկու երիտասարդները սպառնացել են եւ քաշքշել իրեն` ասելով, որ հաշվեհարդար են տեսնելու:


Լուրեր Հայաստանից - NEWS.am
Դիտումներ: 719 | Ավելացրել է: Admin | Տեգեր: ոստիկանություն, քահանա, եկեղեցի, եհովայի վկաներ, Էջմիածին | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգրվողները
[ Գրանցում | Մուտք ]

Copyright GHG Studio © 2024