ՌՈԲԵՐՏ ԷՋԱՆԱՆՑԻ
Ողջունելի է, որ հրապարակ եք հանել "Օրացույց-2011-Կապան" պատկերազարդ,
պարուրազսպանակված, 14 թերթանոց տեղեկագիրը, որտեղ զետեղել եք պատմական
տեղեկությունների ծաղկաքաղ, բանաստեղծական խոսքեր, հայեցողական
բնորոշումներ եւ այլն: Մտահոգիչ է, որ չկան հղումներ առ անվանական
հեղինակները, խմբագիրը, սրբագրիչն ու տպագրատունը: Շտապեմ ասել, որ
ուսուցչական պարտքս է` ժողովներում "գրանցել" բանախոսների
սխալասությունները, իսկ կարդալիս` հեղինակների սխալագրությունները:
Տագնապում եմ, որ նշածս երկու դեպքում էլ հատկապես աշակերտները կարող են
դեմ առնել հարակարծությունների: Խնդրեմ` չվհատվեք ու չմենակեք այս
"գրոհից", որովհետեւ վերջին տարիներին լույս են տեսել մեր գյուղերին
նվիրված գրքույկներ, որոնք լի են պատմագրական, մտքի եւ ուղղագրական
սխալներով ու տարաբնույթ անհեթեթություններով, եւ այդ արատավոր ճանապարհը
փակելու համառ միտում տակավին չկա:
Ձեր աշխատանքից
...
Կարդալ շարունակությունը »