Այսօր Սյունիքի մարզային գրադարանի ամերիկյան անկյունում կանանց միամսյակի տոների կապակցությամբ տեղի ունեցավ պոեզիայի ցերեկույթ Գարունը կրծքիս տակ խորագրով: Այդ մասին հաղորդում է Armregions.am –ի թղթակիցը Կապանում:
Միջոցառումը կազմակերպվել էր մարզային գրադարանի սպասարկման սրահի աշխատակիցների կողմից` Զարուհի Մանգասարյանի ղեկավարությամբ: Ներկայացումը բաղկացած էր երեք մասից, որոնցում գովերգվում էին գարունն ու մայրությունը:
Դասական երաժշտության հնչյունների ներքո դպրոցականներն ու ուսանողներն արտասանեցին բանաստեղծություններ նվիրված գարնանը, գեղեցկությանն ու կանանց: Հնչեցին նաև հայերեն լեզվով քնարական երգեր` նվիրված մայրերին: