Կապան Տեղեկատու
ՄՈՒՏՔ
Փնտրում
Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների արխիվ
Կայքի ընկերներ

Վիճակագրություն
Яндекс.Метрика


Ընդամենը առցանց 1
Հյուրեր 1
Օգտվողներ… 0

ՏԱՐԱԴՐԱՄ
Տարադրամի փոխարժեք
ԵՂԱՆԱԿԸ ԿԱՊԱՆՈՒՄ
Երեքշաբթի, 19.03.2024, 10:46
Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից ... Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա՜ն խաբուսիկ Երևույթ։ Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կա՛ռչած է նրան։ Որքան անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք, իր կյանքում երկու բան չտեսավ, մեկ՜ բախտ, մեկ էլ՛ հուսահատություն... 
 Ինչպե՛ս ճանաչես նրան, ինչպե՛ս չափես, իր չափը չափազանցն է, զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջն է։ Ապա նայիր, սա է Հայը, այս չարչին, այս բուրժուան, արարածներից ամենագծուծը։ Հանրօգուտ գործի՝ ոչ մի գրոշ, բայց մի օր էլ տեսար՝ մեռավ և ողջ կարողությունը կտակեց հասարակությանը։ Դե՛, գնա իմացիր՝ ինչ մարդ է Հայը: 
 Մարդը իր հացի ու գործատերն է ուզում լինել և ոչ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր... Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին պիտի չթողնի։ 
 ... Լցրել է իր երկ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 849 | Ավելացրեց: Genimi | Дата: 20.06.2011 | մեկնաբանություններ(0)

Ոստիկանությունը պարզել է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայիի հասցեին սպառնալիքներ տեղացած,  «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության երկու անդամների ինքնությունը: Նրանք են` Անդրանիկ Մակվեցյանն ու Սամվել Գրիգորյանը, ովքեր կանչվել են ոստիկանություն եւ ցուցմունք տվել: Իսկ Տեր Եսայի քահանային դատաբժշկի ուղեգիր է տրվել:

Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստում, քրեական գործ հարուցված չէ:

Տեր Եսայի քահանայի հետ տեղի ունեցած միջադեպը դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: «Հայ եկեղեցու հետեւորդների նկատմամբ տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից ոտնձգություններն այն աստիճան են հասել, որ նրանց նկատմամբ հանդուրժողականության մասին խոսելն այլեւս ավելորդ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով` աղանդավորականներն անարգել քարոզչություն են անում եւ հոգեւորսությամբ զբաղվում`խախտելով օրենքի բոլոր պահանջները: Ուս ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 710 | Ավելացրեց: Admin | Дата: 18.05.2011 | մեկնաբանություններ(0)

Այսօր Սյունիքի մարզային գրադարանի ամերիկյան անկյունում կանանց միամսյակի տոների կապակցությամբ տեղի ունեցավ պոեզիայի ցերեկույթ Գարունը կրծքիս տակ խորագրով: Այդ մասին հաղորդում է Armregions.am –ի թղթակիցը Կապանում:

Միջոցառումը կազմակերպվել էր մարզային գրադարանի սպասարկման սրահի աշխատակիցների կողմից` Զարուհի Մանգասարյանի ղեկավարությամբ: Ներկայացումը բաղկացած էր երեք մասից, որոնցում գովերգվում էին գարունն ու մայրությունը:
  
Դասական երաժշտության հնչյունների ներքո դպրոցականներն ու ուսանողներն արտասանեցին բանաստեղծություններ նվիրված գարնանը, գեղեցկությանն ու կանանց: Հնչեցին նաև հայերեն լեզվով քնարական երգեր` նվիրված մայրերին:


© Armregions.am
Դիտումներ: 816 | Ավելացրեց: Admin | Дата: 29.03.2011 | մեկնաբանություններ(0)

Vahag OhanyanԿապանում գործում են կառատեի մի քանի սեկցիաներ, որտեղ պարապում են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաներ, բայց առավել հայտնի է կառատե-դո-շոտոկան կամ սյոտոկան մարտարվեստի ակումբը, որտեղ պարապում են 150 պատանի մարզիկներ: Նրանցից ամենափոքրը հազիվ չորս տարեկան է: Armregions.am-ի թղթակիցը Կապանից հայտնեց, որ տղաներին հավասար` այստեղ պարապում են երկու աղջիկներ:

Մարզումները տեղի են ունենում թիվ երեք դպրոցի և քաղաքային մանկապատանեկան գեղարվեստական կենտրոնի մարզադահլիճներում: Այստեղ առաջին դանի սև գոտի ունեցող փորձառու մարզիչները մարտարվեստի իրենց հմուտություններն ու կարողություններն ե ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1461 | Ավելացրեց: Admin | Дата: 12.03.2011 | մեկնաբանություններ(0)

Ռոբերտ ԷջանանցիՌՈԲԵՐՏ ԷՋԱՆԱՆՑԻ
Ողջունելի է, որ հրապարակ եք հանել "Օրացույց-2011-Կապան" պատկերազարդ, պարուրազսպանակված, 14 թերթանոց տեղեկագիրը, որտեղ զետեղել եք պատմական տեղեկությունների ծաղկաքաղ, բանաստեղծական խոսքեր, հայեցողական բնորոշումներ եւ այլն: Մտահոգիչ է, որ չկան հղումներ առ անվանական հեղինակները, խմբագիրը, սրբագրիչն ու տպագրատունը: Շտապեմ ասել, որ ուսուցչական պարտքս է` ժողովներում "գրանցել" բանախոսների սխալասությունները, իսկ կարդալիս` հեղինակների սխալագրությունները: Տագնապում եմ, որ նշածս երկու դեպքում էլ հատկապես աշակերտները կարող են դեմ առնել հարակարծությունների: Խնդրեմ` չվհատվեք ու չմենակեք այս "գրոհից", որովհետեւ վերջին տարիներին լույս են տեսել մեր գյուղերին նվիրված գրքույկներ, որոնք լի են պատմագրական, մտքի եւ ուղղագրական սխալներով ու տարաբնույթ անհեթեթություններով, եւ այդ արատավոր ճանապարհը փակելու համառ միտում տակավին չկա:
Ձեր աշխատանքից ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1691 | Ավելացրեց: Admin | Дата: 10.03.2011 | մեկնաբանություններ(0)


Copyright GHG Studio © 2024